Հունիսի 26-27-ը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Տալլինում։
Կայանալու են Միրզոյանի հանդիպումները Էստոնիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ:
Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս, ասված է Հայաստանի արտգործնախարարության լրատվական վարչության հաղորդագրությունում: