Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը եկել, հայերից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին»․ ՀՀ ԱԽ քարտուղար


2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո ռուս խաղաղապահները ժամանում են Լեռնային Ղարաբաղ, 13-ը նոյեմբերի, 2020թ․
2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո ռուս խաղաղապահները ժամանում են Լեռնային Ղարաբաղ, 13-ը նոյեմբերի, 2020թ․

«Ռուսաստանը եկել, հայերից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին և հետ է գնացել, սա է եղել իրականությունը», - այսօր լրագրողերի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շեշտելով՝ «այդ ժամանակ մենք ամբողջովին կախված էինք Ռուսաստանից»։

Առանց Ռուսաստանի թույլտվության, Գրիգորյանի համոզմամբ, այս պատերազմը տեղի չէր ունենա։

2023-ի սեպտեմբերին ռուս խաղաղապահներն էին Լեռնային Ղարաբաղում, երբ Ադրբեջանն ագրեսիա իրականացրեց, ավելի քան 100 հազար հայեր ստիպված լքեցին իրենց տները, ընդհանուր առմամբ, ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց։ Մոսկվան, սակայն, շարունակում է պնդել, թե Ռուսաստանն է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հիմնական միջնորդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG