Մատչելիության հղումներ

Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի ԶՈւ Միացյալ ուժերի հրամանատարին


Յուրի Սոդոլ, արխիվ
Յուրի Սոդոլ, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի ԶՈւ Միացյալ ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Յուրի Սոդոլին։ Այդ պաշտոնում նշանակվել է գեներալ Անդրեյ Գնատովը։

Զելենսկին կադրային այս փոփոխության պատճառը չի նշել։

Յուրի Սոդոլն այս պաշտոնը զբաղեցնում էր 2024-ի փետրվարից՝ փոխարինելով Սերգեյ Նաևին։

Երկուշաբթի օրը հայտնի դարձավ, որ «Ազովի» գնդի շտաբի պետ Բոգդան Կրոտևիչը դիմել է Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրո՝ պահանջելով ուկրաինացի գեներալներից մեկի նկատմամբ հետաքննություն սկսել։ Կրոտևիչը զինվորականի անուն չի նշել։ Սակայն «Ազատության» ուկրաինական ծառայության աղբյուրների փոխանցմամբ, «Ազովի» գնդի շտաբի պետը նկատի է ունեցել հենց Սոդոլին։ Զինվորականները նրան մեղադրում են տարածքների կորուստների և հազարավոր զինվորների կյանքերի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG