Մատչելիության հղումներ

ԿԽՄԿ ներկայացուցիչները հունիսին այցելել են Ադրբեջանում պահվող հայերին


Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները հունիսին տեսակցել են Ադրբեջանում ձերբակալված հայերին, հաղորդում է Trend-ը, վկայակոչելով Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովային։

Հուսեյնովան այցելության հստակ օրը չի նշել։ Նրա խոսքով՝ ձերբակալվածների հետ անցկացվել են անձնական հանդիպումներ, պայմաններ են ստեղծվել ընտանիքների հետ շփումների համար, ինչպես նաև գնահատվել են նրանց պահման պայմաններն ու նրանց հետ վարվելու կանոնները։

Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ է գերեվարվել։ Գերեվարվածների շարքում են նաև արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Բաքուն նրանց ծանր մեղադրանքներ է առաջադրել։

Երեկ Բաքուն հաղորդեց, որ նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերն առաջիկայում կփոխանցվեն դատարան: Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի խոսքով՝ 15 անձի նկատմամբ հետաքննությունն արդեն ավարտվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG