Կյանքից անժամանակ հեռացել է ճանաչված դերասանուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր Լալա Մնացականյանը:
Իր ֆեյսբուքյան էջում հաղորդելով այս մասին՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ցավակցություններն է փոխանցում Լալա Մնացականյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին:
Լալա Մնացականյանը 66 տարեկան էր: Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժնի շրջանավարտ է, բազմաթիվ դերեր է խաղացել թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։
Խաղացել է Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ թատրոնում, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, «Մետրո» թատրոնում, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում։
Դերասանուհին ավելի քան երեսուն տարի բեմական խոսք էր դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ուսումնական ձեռնարկի համահեղինակ է: