Մատչելիության հղումներ

Գերմանիայում լրտեսության կասկածով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Հայաստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից


Ոստիկանության ավտոմեքենաներ Գերմանիայում, արխիվ
Ոստիկանության ավտոմեքենաներ Գերմանիայում, արխիվ

Գերմանիայի իրավապահները Ֆրանկֆուրտում ձերբակալել են լրտեսության մեջ կասկածվող երեք անձանց: Ենթադրյալ լրտեսներին ձերբակալել են այս չորեքշաբթի օրը:

Դաշնային դատախազության տվյալներով՝ կասկածյալները Ռուսաստանի, Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են: Նրանց անունները չեն հրապարակվել:

Այսօր նրանք առաջին անգամ կանգնել են դատարանի առաջ: Դատարանը վճռել է, որ կասկածյալները կշարունակեն մնալ կալանքի տակ:

«Երեք մեղադրյալներն օտարերկրյա գաղտնի ծառայության պատվերով շրջագայել են Գերմանիայի տարածքում և փորձել են տեղեկություններ հայթայթել Ուկրաինայից մի քաղաքացու մասին, ով այժմ Գերմանիայում է գտնվում», - ասվում է իրավապահների հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG