Մատչելիության հղումներ

Իրավապահներն առգրավել են Շահրամանյանին սպասարկող մեքենան


«Քաղաքական ենթատեքստ փնտրելն անիմաստ է», - վստահեցնում են Քննչականից:

Ոստիկանության հատուկ ջոկատայիններն այսօր կոտրել են Երևանում Արցախի ներկայացուցչության դարպասը, ներխուժել են ներս ու առևանգել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան: Այս մասին «Ազատությանը» պատմեց Շահրամանյանի ներկայացուցիչ Ռոման Երիցյանը:

Արցախի վերջին նախագահի ներկայացուցիչը զրուցում է «Ազատության» հետ
please wait

No media source currently available

0:00 0:01:14 0:00

Հունիսի 7-ին էր քննիչը գնացել մեքենան առգրավելու, հնարավոր չէր եղել, այսօր իրականացրել են այդ գործընթացը, հայտնել են Քննչական կոմիտեից։ Քննչականի խոսնակ Գոռ Աբրահամյանն ուղիղ չի նշել ինչ գործի շրջանակում է, բայց նրա նկարագրությամբ՝ մեքենան առգրավել են Սամվել Շահրամանյանի թիկնապահ Աշոտ Դանիելյանի գործով, որ հարուցվել է փետրվարին։

Արցախի նախագահի ներկայացուցիչն ասում է, որ քաղաքական դրդապատճառներով են տարել Շահրամանյանի մեքենան։

«Քաղաքական ենթատեքստ փնտրելն անիմաստ է։ Իրականությանը չի համապատասխանում այդ հայտարարությունները», - ասել են Քննչականից։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG