Մատչելիության հղումներ

Հայաստանը ՀԱՊԿ անդամակցության հարցում պետք է վերջնական վճիռ կայացնի. Տասմագամբետով


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, արխիվ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, արխիվ:

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը՝ դրանից բխող բոլոր պարտավորություններով, այսօր Ալմաթիում, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հավաքում, ասել է կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը մնում է դաշնակից ՀԱՊԿ անդամ երկրների համար։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը պահպանում է բոլոր պարտավորությունները Երևանի նկատմամբ, սակայն Հայաստանը պետք է վերջնական որոշում կայացնի անդամակցության հարցում։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի համաժողովին:

ՀԱՊԿ-ի և Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես այն բանից հետո, երբ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ստորաբաժանումները ներխուժել են Հայաստանի սահմանամերձ շրջաններ և դիրքեր գրավել, իսկ ՀԱՊԿ-ը՝ չնայած Երևանի պահանջներին, չի դատապարտել տեղի ունեցածը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքներ է օկուպացրել։

Պաշտոնական Երևանը՝ հստակ ժամկետներ չհայտնելով, նշել է, որ երկիրը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG