Մատչելիության հղումներ

«Սահմանազատումը փորձում են մեծ աղետ ներկայացնել, Սյունիք այցս քաղաքական էդ կեղծիքի բացահայտման մեծ միջոցառում դարձավ»․ Փաշինյան


Փաշինյանի հանդիպումը Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ, Սյունիք, 17-ը հունիսի, 2024թ․
Փաշինյանի հանդիպումը Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ, Սյունիք, 17-ը հունիսի, 2024թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք իր եռօրյա անցի ընթացքում խոսել է սահմանազատման գործընթացից։

Շաքիի ջրվեժի հարակից տարածքում Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ երեկվա հանդիպմանը Փաշինյանը շեշտել է՝ «ցնցված ու տպավորված» է մարդկանց արձագանքից, և Սյունիքի մարզ այցն «ավելացրել է վստահությունը և ամոզվածությունը, որ Հայաստանն ինչքան էլ դժվար, բայց այնուամենայիվ ճիշտ ճանապարհով է ընթանում»։

«Ճակատենում, Ներքին Հանդում՝ սահմանամերձ համայնքներում այսօր հարցնում էին՝ «հույս կա՞, որ մեզ մոտ էլ սահմանազատում կլինի»։ Ու սա այն պայմաններում, երբ Հայաստանում մեծ աղմուկ է՝ սահմանազատման գործընթացը փորձ են անում ներկայացնել մի աղետ։ Դրանից հետո գնում ես սահմանամերձ Ճակատեն գյուղ, Ճակատենի ժողովրդի հարցերից մեկը նա է՝ «հույս կա՞, որ մեր մոտ էլ կլինի սահմանազատում»։ Երբ որ Ոսկեպարի ինժեներական պատնեշներն էդ մարդկանց ցույց տվեցի, էդ մարդկանց ոգևորությունը տեսնեիք, ասում էին՝ «մեզ մոտ էլ էդպես լինի, որովհետև անասունն, ասենք գնում է այն կողմ կորում է», - ասաց Փաշինյանը՝ ընդգծելով՝ Սյունիք իմ եռօրյա այցը քաղաքական էդ կեղծիքի բացահայտման շատ մեծ միջոցառում դարձավ։

Ընդդիմադիրների պնդմամբ, սահամանզատման գործընթացը պարտադրվել է Հայաստանին, իսկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ստորագրած արձանագրությունը և դրանից բխող ցանկացած գործողություն ընդդիմությունն ապօրինի և քրեորեն պատժելի է համարում։

Նախքան սահմանազատման գործընթացը սկսելը պաշտոնական Բաքուն Երևանից պահանջել էր անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ գյուղերը դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ Փաստացի, այդ գյուղերը 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։

Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատումը մասնակի տեղի ունեցավ, Հայաստանը վերադարձնեց Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը՝ դրա դիմաց չստանալով 90-ականների պատերազմի ժամանակ Ադրբեջանի վերահսկողությանն անցած Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները: Այդ մասում սահմանազատում չիրականացվեց։

Վարչապետը դեռ չի մանրամասնել՝ սահմանազատվող հաջորդ հատվածները որոնք են լինելու։ Միայն հայտարարել է՝ հանձնաժողովներն այժմ համաձայնեցնում են համատեղ աշխատանքի կանոնակարգը, դա պետք է ստորագրվի, ապա անցնի ներպետական ընթացակարգերով, դրանով պետք է սահմանազատումը շարունակվի։ Ըստ պայմանավորվածության՝ համաձայնեցումը պետք է ավարտվի մինչև հուլիսի 1-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG