Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ու Սերբիան քննարկել են ռազմական համագործակցությունը


Զաքիր Հասանով, Բրատիսլավ Գաշիչ, Բաքու, 14-ը հունիսի, 2024թ․
Զաքիր Հասանով, Բրատիսլավ Գաշիչ, Բաքու, 14-ը հունիսի, 2024թ․

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ուրբաթ օրն ընդունել է սերբ պաշտոնակից Բրատիսլավ Գաշիչին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցությունը, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, Սերբիայի պաշտպանության նախարարը «շնորհավորել է ադրբեջանցի պաշտոնակցին պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ և ընդգծել բոլոր ոլորտներում համագործակցելու պատրաստակամությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG