Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալը


Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները, արխիվ
Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները, արխիվ

Պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերմանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 17-19-ը պաշտոնական այցով կժամանի Երևան, կմասնակցի Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Ըստ հաղորդագրության՝ ամերիկացի պաշտոնյան կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

«Այս այցը վկայում է հայ ժողովրդի հետ երկկողմ կապերի հետագա ամրապնդման մեր մտադրության մասին», - նշում է ԱՄՆ դեսպանատունը։

Պատվիրակությունը կհանդիպի հանրային և մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Օրերս Հայաստանում էր նաև ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը և հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Օ՛Բրայենը Երևանում մասնակցել է Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության նիստին, որի ընթացքում հայտարարել է՝ Վաշինգտոնն աջակցում է Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման ջանքերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG