Մատչելիության հղումներ

«Գալստանյանն ակցիաներով փորձում է բախում հրահրել, որի ընթացքում ինքը face-saving-ի հնարավորություն կունենա»․իշխանական պատգամավոր


Վահագն Ալեքսանյանը «Ազատության» տաղավարում, 9-ը հունիսի, 2024թ․
Վահագն Ալեքսանյանը «Ազատության» տաղավարում, 9-ը հունիսի, 2024թ․

Ընդդիմադիրների շարժումը քաղաքական առումով սպառել է իրեն, «Ազատության» հետ զրույցում իշխանականների այս տեսակետը վերահաստատեց Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Երեկ լրացավ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման՝ երթով Կիրանցից Երևան հասնելու և Հանրապետության հրապարակում առաջին հանրահավաքն անցկացնելու մեկ ամիսը: Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Ընդամենը 4 օր, 96 ժամ՝ և մենք կունենանք հավերժական Հայաստանի սկիզբը՝ պատիվ և հայրենիք վերականգնելու տեսիլքով, ընթանալու մեր ավետյաց երկրի ճանապարհով, հաղթանակած հայ ժողովրդի ճանապարհով, արժանի մեր հերոսներին, մեր ժառանգությանը և մեր գալիքին ու մեր հաղթանակներին», - երեկ հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազանը։

Ընդդիմադիր շարժումը երեկ երթով շարժվեց Բաղրամյան պողոտա, երեկոյան այնտեղ վրաններ տեղադրվեցին։ Ցուցարարները գիշերեցին պողոտայում։

Ալեքսանյանի համոզմամբ, շարժման առաջնորդ Վազգեն Գալստանյանն այս ակցիաներով փորձում է բախում հրահրել, որի ընթացքում ինքը face-saving-ի (դեմքը փրկելու) հնարավորություն կունենա՝ պայքարից դուրս գալու համար։

«Այսինքն՝ փորձում է հրահրել բախում՝ մեծ բախում, որի շրջանակներում կցրվի ակցիան և նա հնարավորություն կունենա ասելու, որ «հայ-հայ էր հեղափոխությունը ստացվում էր, սակայն իշխանությունը բռի ուժի մեջ խեղդեց այս համազգային, համատիեզերական շարժումը», - ասաց իշխանական պատգամավորը։

Վահագն Ալեքսանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG