Մատչելիության հղումներ

Իրանի ռեֆորմիստները պայման են առաջադրում ընտրություններին մասնակցելու համար


Իրանցի բարեփոխական Ազար Մանսուրի, արխիվ
Իրանցի բարեփոխական Ազար Մանսուրի, արխիվ

Իրանի բարեփոխականների հիմնական կոալիցիան երեկ հայտարարել է, որ կմասնակցի հունիսի 28-ին անցկացվելիք նախագահական ընտրություններին, եթե իր թեկնածուներից առնվազն մեկը հաստատվի, հաղորդում է «Էթեմադ» բարեփոխական պարբերականը:

«Պահապանների խորհուրդը չի կարող թեկնածու առաջադրել բարեփոխական շարժման համար: Մենք պետք է ունենանք մեր սեփական թեկնածուն», - «Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է «Բարեփոխական ճակատի» առաջնորդ Ազար Մանսուրին:

Ամսվա վերջին անցկացվելիք ընտրություններում որոշվելու է, թե նախագահի պաշտոնում ով է փոխարինելու մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Էբրահիմ Ռայիսիին: Առաջադրված 80 գործիչները հունիսի 13-ին կտեղեկանան՝ արդյոք Պահապանների խորհուրդը հաստատել է իրենց թեկնածությունը, ինչն անհրաժեշտ է պայքարը շարունակելու համար:

XS
SM
MD
LG