Ուկրաինան, համաձայն միջազգային իրավունքի, կարող է հարվածել Ռուսաստանում օրինական ռազմական թիրախներին՝ դա անելով սեփական պաշտպանության համար: Այդ մասին այսօր Ստոկհոլմում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Այդ հայտարարությամբ նա հանդես է եկել Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի հետ համատեղ ասուլիսում:
Ստոլտենբերգն ընդգծել է, որ ինքնապաշտպանությունը ներառում է նաև «հարձակվող կողմի՝ ագրեսորի տարածքում օրինական ռազմական թիրախները խոցելու իրավունքը»:
Կրեմլն այս շաբաթ հայտարարել է՝ Ուկրաինային զենք մատակարարող արևմտյան երկրները պարտավոր են գիտակցել, որ Ռուսաստանը կարող է, իր հերթին, զենք տրամադրել Արևմուտքի թշնամի երկրներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ