Մատչելիության հղումներ

HIMARS-ի բեկորները Բելգորոդի շրջանում՝ Կիևի դաշնակիցների կատարած հանցանքի իրեղեն ապացույցն են. Զախարովա


Ուկրաինացիները HIMARS հրթիռով վնասել են Ս-300/400 ՀՕՊ համակարգը Բելգորոդի շրջանում:
Ուկրաինացիները HIMARS հրթիռով վնասել են Ս-300/400 ՀՕՊ համակարգը Բելգորոդի շրջանում:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն այսօր մեղադրել է Ուկրաինային՝ ԱՄՆ-ի կողմից մատակարարված HIMARS հրթիռներով Ռուսաստանի Բելգորոդի շրջանում քաղաքացիական օբյեկտները թիրախավորելու և գրոհի ընթացքում կանանց ու երեխաների սպանելու համար:

«Այն զենքերը, որոնք Արևմուտքը մատակարարում է Կիևի ռեժիմին, հնարավոր չէ օգտագործել առանց արևմտյան հրահանգիչների օգնության: Ավելին, թիրախների ընտրությունն առանց կոորդինատների հստակեցման հնարավոր չէ: Կիևը նման տեղեկատվություն չունի»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով, արևմտյան հրթիռների՝ այդ թվում HIMARS-ի բեկորները Բելգորոդի շրջանում, կծառայեն որպես Վաշինգտոնի, Լոնդոնի և Կիևի մյուս դաշնակիցների կատարած հանցանքների «իրեղեն ապացույցներ»:

Ուկրաինան, իր հերթին, ամեն օր հաղորդում է այդ թվում՝ իր բնակավայրերի վրա ռուսական հարձակումների մասին։

XS
SM
MD
LG