Հայաստան-Գերմանիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկվել Բեռլինում Գերմանիայի պաշտպանության դաշնային նախարարության պետքարտուղար Բենեդիկտ Ցիմմերի, այլ պաշտոնյաների և ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ Հայաստանի պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակության հանդիպումների ժամանակ:
ՊՆ լրատվական վարչության փոխանցմամբ՝ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, ստորագրվել են փաստաթղթեր:
Պատվիրակությունը Գերմանիա է մեկնել հունիսի 5-9-ը Բեռլինում անցկացվող «ILA Berlin 2024» ցուցահանդեսին մասնակցելու նպատակով: