Մատչելիության հղումներ

Ֆրանսիան Ուկրաինային Mirage 2000 կործանիչներ կփոխանցի․ Մակրոն


 Mirage 2000, արխիվային լուսանկար
Mirage 2000, արխիվային լուսանկար

Ռուսական ներխուժմանը հակազդելու համար Ֆրանսիան Ուկրաինային Mirage 2000 կործանիչներ կտրամադրի և ուկրաինացի օդաչուների համար համապատասխան ուսուցում կանցկացնի, երեկ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։

Խոսքը շուրջ 4 հազար 500 ուկրաինացի զինվորականների մասին է, իսկ կործանիչների հստակ թիվ Ֆրանսիայի նախագահը չի նշել։

TF1 և France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում Մակրոնն ընդգծել է, որ մարտական ինքնաթիռները «Ուկրաինային թույլ կտան պաշտպանել իր հողն ու օդային տարածքը»։

«Վաղը մենք նոր համագործակցություն կսկսենք և կհայտարարենք Ուկրաինա ֆրանսիական Dassault արտադրողից Mirage 2000-5 կործանիչների տեղափոխման մասին, ինչպես նաև ուկրաինացի օդաչուներին կպատրաստենք Ֆրանսիայում»,- ասել է Մակրոնը։

Mirage 2000-ը չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչ է: Ուկրաինացի օդաչուներն այժմ վերապատրաստում են անցնում ամերիկյան F-16 կործանիչներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG