Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բաքու մեկնելու և այնտեղ կայանալիք COP29 ֆորումին մասնակցելու վերաբերյալ խոսակացություններին, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն «Ազատությանը» փոխանցեց, որ վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում:
Բաց է մնում հարցը՝ Ադրբեջանից պաշտոնական հրավեր եղել է մինչ օրս, թե՝ ոչ:
Հայաստանը անցած տարեվերջին էր հայտնել իր աջակցությունը COP29-ը հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը: Համաժողովը նախատեսված է անցկացնել այս տարվա նոյեմբերին։