Հայաստանի և Բուլղարիայի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանը և Աթանաս Զապրյանովը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:
ՀՀ ՊՆ- ն հայտնում է, որ հանդիպմանը քննարկվել են նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։
Աշխատանքային այցով Բուլղարիայի գտնվող Հայաստանի պաշտպանության նախարարը ներկայացրել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու նպատակները։
Հանդիպմանը ներկա էր նաև Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը։
Ավելի վաղ Պապիկյանն այցելել է Պլովդիվ քաղաքում բացված «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես, ինչիի շրջանակում նաև կարճատև զրույց է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: