Մատչելիության հղումներ

Ապրիլ-մայիսին Վրաստանից արտաքսվել է 42 օտարերկրացի՝ այդ թվում Հայաստանի քաղաքացիներ


Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետի կամուրջը, արխիվ
Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետի կամուրջը, արխիվ

Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի հարցերով դեպարտամենտը հայտնում է, որ ապրիլ-մայիս ամիսներին Վրաստանից արտաքսվել են տարբեր երկրների 42 քաղաքացիներ։

Ձերբակալված օտարերկրացիներից ոմանք կամավոր են հեռացել երկրից, մյուսներին արտաքսելու համար պարտադրող միջոցներ են կիրառվել։

Միգրացիոն դեպարտամենտը հայտնում է, որ Վրաստանից արտաքսված 42 օտարերկրացիները Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Իրաքի, Իրանի և այլ երկրների քաղաքացիներ են։ Նրանց թվում Ադրբեջանի անչափահաս քաղաքացիներ կան, որոնք, ըստ հաղորդագրության, առանց օրինական հիմքերի գտնվելով Վրաստանում՝ զբաղվել են հակահասարակական տարաբնույթ գործունեությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG