Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի կուսակցության գրասենյակը հարձակման է ենթարկվել


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժում» կուսակցության՝ Թբիլիսիում գտնվող կենտրոնական գրասենյակն անցած գիշեր ենթարկվել է հարձակման։ Այս մասին հաղորդել են կուսակցության ներկայացուցիչները՝ նշելով, որ հարձակմանը շուրջ 100 մարդ է մասնակցել։

Ընդդիմադիրների պնդմամբ՝ շուրջ կես ժամ տևած հարձակման ընթացքում կոտրվել են գրասենյակի ապակիները, պատերին տարատեսակ գրություններ են արվել։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG