Մատչելիության հղումներ

Աղետի գոտում անկած կենդանիներին ինքնուրույն չոչնչացնել. ՍԱՏՄ


Ալավերդի, Լոռու մարզ, հեղեղի հետևանքները
Ալավերդի, Լոռու մարզ, հեղեղի հետևանքները

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է Լոռու ու Տավուշի մարզերի աղետից տուժածներին անկած կենդանիներին ինքնուրույն չոչնչացնել։

Հաշվի առնելով աղետի հետևանքով անկած կենդանիների՝ ոչ պատշաճ եղանակով ոչնչացնելու պարագայում համաճարակի առաջացման ռիսկերը՝ կառույցից խնդրում են հայտնաբերման բոլոր դեպքերում դիմել համայնքի անասնաբուժական ծառայություն կամ զանգահարել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 հեռախոսահամարով։

«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման խումբը գտնվում է աղետի գոտում, ուստի առանց հապաղելու կայցելի կենդանիների անկման վայր, կիրականացնի հաշվառում և կտրամադրի ոչնչացման վայրի և եղանակի վերաբերյալ ցուցումներ», - ասված է հաղորդագրության մեջ։

Լոռու և Տավուշի մարզերի շուրջ 9 բնակավայր Կառավարությունն աղետի գոտի է ճանաչել։

Կիրակի օրը Դեբեդի վարարման հետևանքով հեղեղումները մեծ ավերածությունների պատճառ են դարձել երկու մարզերում։ Լոռու մի շարք գյուղերում և քաղաքներում արտակարգ իրավիճակ ստեղծվեց։ Փլուզվել են ճանապարհեր, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Քանդվել են կամուրջներ, տները լցվել են ջրով։ Հաղորդվել է 4 զոհի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG