Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանն իր տանը հյուրընկալել է Բագրատ սրբազանին


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր տանը հյուրընկալել է վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանին, հայտնում է ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:

«Բագրատ Սրբազանը Գագիկ Ծառուկյանին դիմել է օրեր առաջ բնական աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք մեկնելու խնդրանքով, ինչին Գագիկ Ծառուկյանը անմիջապես դրական արձագանք է տվել և շեշտել, որ անհապաղ կհանձնարարի բարեգործական հիմնադրամի աշխատակազմին կազմակերպել աջակցության տրամադրման գործընթացը», - նշել է Տոնոյանը։

Error

Կիրակի օրը հանրահավաքին հայտարարվեց, որ Բագրատ Գլաստանյանն է շարժման վարչապետի թեկնածուն և դիմել է Վեհափառին սառեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Մայր Աթոռից նախօրեին հայտնեցին, որ Բագրատ սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական ծառայությունը։

Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սահմանադրությամբ չի կարող առաջադրվել՝ երկքաղաքացի է։ Կանադայի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում էլ նրա թեկնածությունը օրենքով չի կարող հաստատվել։ Ընդդիմության սցենարով դրան հնարավոր է հասնել հանրային ճնշմամբ։ Իշխանականները համոզված են՝ Փաշինյանի կառավարության դեմ հանրային ճնշում չկա, և որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն էլ մարել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG