Ալավերդի քաղաքի հեղեղված թաղամասերում ակտիվ մաքրման աշխատանքներ են իրականացվում. այսօր չի անձրևել:
Սանահին թաղամասի մեկուսացված հատվածից փրկարարները մոտ 10 մարդու ճոպանով գետի մյուս ափ տեղափոխեցին:
Այսօրվա տեղափոխված վերջին բնակիչն «Ազատության»-ը պատմեց, որ գազ, լույս չունեին, ամենամեծ խնդիրը կապված էր ջուր չունենալու հետ, բայց այս ընթացքում իրենց ապահովել է սննդով, ճոպանի օգնությամբ հնարավոր է եղել սննդամթերք տեղափոխել:
Բնակիչների մի մասը տեղավորվել է հյուրանոցներում, մյուս մասը տեղափոխվել է հարազատների բնակարաններ:
Այսօր մարդիկ կային, ովքեր առաջին անգամ էին մուտք գործում իրենց բնակարաններ, քանի որ դրանք ծածկվել էին ջրով. որևէ բան հնարավոր չի փրկել այդ տներից:
Հեղեղումները մեծ ավերածությունների պատճառ են դարձել Լոռու և Տավուշի մարզերում։ Դեբեդ գետը վարարել է, Լոռու մի շարք գյուղերում և քաղաքներում արտակարգ իրավիճակ է։ Հեղեղումների հետևանքով փլուզվել են ճանապարհեր, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Քանդվել են կամուրջներ, տները լցվել են ջրով։ Հաղորդվել է 4 զոհի մասին։
Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.