Մատչելիության հղումներ

Պուտինը նախկին թիկնապահին պետական խորհրդի քարտուղար է նշանակել


Ալեքսեյ Դյումին, արխիվ
Ալեքսեյ Դյումին, արխիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով իր նախկին թիկնապահը, մինչև վերջերս Տուլայի նահանգապետի պաշտոնն զբաղեցրած Ալեքսեյ Դյումինը նշանակվել է Պետական խորհրդի քարտուղար։ Նա այդ պաշտոնում կփոխարինի Պուտինի օգնական Իգոր Լևիտինին։

Դյումինն իր կարիերան սկսել է նախագահական կապի բաժնում՝ Բորիս Ելցինի պաշտոնավարման օրոք, սակայն համարվում է նախագահ Պուտինի մտերիմը։ 1999 թվականին նա նախ Պուտինի թիկնապահն էր, ապա ադյուտանտը։

Ղրիմի բռնակցումից հետո գեներալ-գնդապետի կոչում ունեցող Դյումինին շնորհվել է նաև Ռուսաստանի հերոսի կոչում։ Պետական խորհուրդը, ըստ ռուսաստանյան օրենսդրության, որոշում է երկրի քաղաքականության հիմնական ուղղությունները՝ որպես նախագահի խորհրդատվական մարմին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG