Մատչելիության հղումներ

Խաշթառակ տանող կամուրջը նույնպես վնասված է, այն փակ է մեքենաների համար (լուսանկարներ)


Խաշթառակ տանող կամուրջը նույնպես վնասված է, այն այժմ փակ է մեքենաների համար, ոտքով, սակայն, անցնում են։

Մեքենաները գյուղից դուրս գալու համար գրունտային ճանապարհից պետք է օգտվեն։ Բնակիչների խոսքով՝ այժմ գրունտային ճանապարհը կարգի բերելու աշխատանքներ են տարվում

Բնակիչներն ու տեղում հսկող պարեկները պատմում են՝ կամուրջը գիշերն է վնասվել, գյուղացիները առավոտյան են նկատել այս տեսարանը:

Խաշթառակ տանող կամրջի վնասված հարվածը, 28-ը մայիսի, 2024թ.
Խաշթառակ տանող կամրջի վնասված հարվածը, 28-ը մայիսի, 2024թ.

Կամրջի վրայով մարդկանց թույլատրվում է անցնել՝ մեկ առ մեկ:

Մինչև կամուրջն ընկած հատվածում մեքենաների հերթեր են:

Այս բնակավայրը կառավարության որոշմամբ նույնպես աղետի գոտի է սահմանվել:

Հեղեղումները մեծ ավերածությունների պատճառ են դարձել Լոռու և Տավուշի մարզերում։ Դեբեդ գետը վարարել է, Լոռու մի շարք գյուղերում և քաղաքներում արտակարգ իրավիճակ է։ Հեղեղումների հետևանքով փլուզվել են ճանապարհեր, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Քանդվել են կամուրջներ, տները լցվել են ջրով։ Հաղորդվել է 4 զոհի մասին։

Նախօրեին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ կառավարությունն աղետի գոտի կհայտարարի Լոռու և Տավուշի մարզի այն համայնքներն ու բնակավայրերը, որոնք հեղեղվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG