Մատչելիության հղումներ

Էրդողան․ «Թուրքիան նոր սահմանադրության կարիք ունի»


Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին։

«Ռազմական հեղաշրջումների ժամանակն անցել է։ Գործող սահմանադրությունը խաթարում է վստահությունը քաղաքականության հանդեպ, Թուրքիան այլևս ի վիճակի չէ դրանով առաջ շարժվել», - պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ուղերձում հայտարարել է Էրդողանը՝ պնդելով, թե «նոր սահմանադրության ընդունումը 2023 թվականին ընտրված 28-րդ գումարման Ազգային մեծ ժողովի պարտքն է»։

Ավելի վաղ թուրքական խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ նոր սահմանադրության շուրջ քննարկումներն օրենսդիր մարմնում կարող են մեկնարկել արդեն գալիք հոկտեմբերին։

Թուրքիայի գործող սահմանադրությունն ընդունվել է 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո։ 2017-ին այն ենթարկվել է փոփոխությունների՝ կառավարման խորհրդարանական մոդելը փոխարինվել է նախագահականով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG