Մատչելիության հղումներ

Հաստատված 4 զոհ կա՝ Լոռիում ու Տավուշում հեղեղների հետևանքով


 ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը

Հաստատված 4 զոհ կա՝ Լոռիում ու Տավուշում հեղեղների հետևանքով, հայտարարեց է ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանը:

429 բնակիչ է տարհանվել, մեծ մասն, իրենց ցանկությամբ, հարազատների մոտ են տեղավորվել, մյուսներին հյուրանոցներում են տեղավորել, նշեց Ցուցուլյանը:

Ըստ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի՝ նոր հեղեման վտանգ չկա: Իսկ ինչո՞ւ նախապես մարդիկ չեն տարհանվել, եթե առատ տեղումներ էին կանխատեսվել։

«Չեն կանխատեսել, որ նման ծավալների կլինի հետևանքները», - արձագանքեց Փրկարար ծառայության ղեկավարը։

Հորդառատ անձրևը մեծ ավերածությունների պատճառ է դարձել Լոռու և Տավուշի մարզերում։ Դեբեդ և Աղստև գետերը վարարել են։ Հեղեղումների հետևանքով փլուզվել են ճանապարհեր, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։

Հեղեղումների հետևանքով մեկուսացած գյուղեր փրկարարները առաջին անհրաժեշտության սնունդ, ջուր են տեղափոխում:

Մեկուսացած գյուղերում, ըստ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, 5500 բնակիչ կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG