Մայիսի 26-ին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ զինծառայող Արարատ Արամի Արոյանը՝ դեռևս չպարզված հանգամանքներում, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: