Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները, ուրբաթ օրը հրամանագրեր է ստորագրել հինգ բարձրաստիճան զինվորականների գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին:
Նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հրամանագրերի համաձայն՝ գեներալ-մայորի զինվորական կոչմանն արժանացել են Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Արթուր Երոյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Սամվել Մովսիսյանը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ալբերտ Բաղդադյանը, Պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ Հրաչ Ստեփանյանը և 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը:
Բոլոր հինգ զինվորականները մինչ այժմ ունեին գնդապետի կոչում: