Մատչելիության հղումներ

Ուկրաինացի օդաչուների առաջին խումբն ավարտել է F-16-ի համար վերապատրաստումը ԱՄՆ-ում


 F-16, արխիվային լուսանկար
F-16, արխիվային լուսանկար

Ուկրաինացի օդաչուների առաջին խումբն ավարտել է վերապատրաստումը F-16 ռազմական ինքնաթիռներով թռիչքներ կատարելու համար, հայտնում է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ ռազմաօդային ազգային գվարդիայի մամուլի կցորդին։

Օդաչուներն անցած հոկտեմբերից վերապատրաստում էին անցնում Արիզոնա նահանգի Տուսոն քաղաքի 162-րդ բազայում:

Անվտանգության նկատառումներով չի հաղորդվում ԱՄՆ-ում վերապատրաստված ուկրաինացի օդաչուների թվի և այդ խմբի վերապատրաստման ավարտի ճշգրիտ ամսաթվի մասին։

Ըստ Politico-ի՝ այժմ օդաչուներն ուղևորվում են Եվրոպա՝ լրացուցիչ վերապատրաստման։

Մարտին The New York Times-ը գրել էր, որ ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը սկսվել է անցյալ տարի Դանիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Սակայն որոշիչ է լինելու Ռումինիայի հարավում գտնվող Fetesti նոր ուսումնական կենտրոնում վերապատրաստումը, որտեղ օդաչուները պետք է թռիչքներ իրականացնեն F-16-ով՝ մարտական պայմանների վերարտադրությամբ։

The New York Times-ը նաև գրել էր, որ ուկրաինացի տասներկու օդաչուների ուսուցումը կարող է ավարտվել մինչև հուլիս, իսկ մինչ այդ Ուկրաինան կարող է ստանալ Եվրոպական երկրների խոստացած մարտական մեքենաներից վեցը։

Նիդեռլանդները, Դանիան, Նորվեգիան և Բելգիան խոստացել են Ուկրաինային տրամադրել 45-ից 60 F-16 կործանիչներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG