Մատչելիության հղումներ

Բրիտանական դատարանը բավարարել է Ասանժի հայցը


Ջուլիան Ասանժ, արխիվ
Ջուլիան Ասանժ, արխիվ

Անգլիայի և Ուելսի բարձրագույն դատարանն այսօր բավարարել է Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայցը՝ թույլատրելով նրան բողոքարկել Միացյալ Նահանգներ իր արտահանձնման մասին որոշումը։

Reuters գործակալության տեղեկություններով՝ դատարանն այս վճիռը կայացրել է՝ եզրակացնելով, որ ԱՄՆ իշխանությունների պնդումները, թե այդ երկրում Ասանժի իրավունքները պաշտպանված կլինեն, վստահելի չեն։

Ամերիկյան դատախազությունը Ասանժին մեղադրում է պաշտպանական ոլորտին վերաբերող գաղտնի տեղեկատվության հափշտակման և հանրայնացման համար։ Այս հանցագործության համար Ասանժին ԱՄՆ տարածքում կարող են մահվան դատապարտել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG