Իրանա-ադրբեջանական պետական սահմանին մեկնարկել է երկու երկրների նախագահների հանդիպումը, հայտնում է Ադրբեջանի նախագահականը։
Էբրահիմ Ռայիսիի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ նախատեսվում է երկու երկրների սահմաններին կառուցված ամբարտակների և հիդրոհանգույցների բացման արարողությունը։
- Իրան-Ադրբեջան սահմանին գտնվող Խուդաֆերինի կամրջի տարածքում այս հանդիպման մասին հայտարարվել էր դեռ մարտին, սակայն շաբաթներ անց չեղարկվել էր, պատճառները կողմերը չէին հայտնել։
- Իրանի սահմանին՝ Ջեբրայիլի շրջանում գտնվող Խուդաֆերինի կամուրջն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 44-օրյա պատերազմի ընթացքում։ Մինչև պատերազմը, չնայած Բաքվի բողոքի նոտաներին, Թեհրանի ֆինանսական միջոցներով Արաքս գետի այդ հատվածում կառուցվել էր ջրամբար և էլեկտրակայան, սակայն այդ տարածքների նկատմամբ հաստատված հայկական վերահսկողության փաստը հետ էր պահում Իրանին դրանք շահագործելու մտքից։
- Պատերազմի ավարտից հետո ադրբեջանցի և իրանցի պաշտոնյաները հայտարարեցին, որ այժմ կարող են միասնաբար օգտագործել Արաքս գետով անցնող Խուդաֆերինի ջրամբարն ու էլեկտրակայանը։