Մատչելիության հղումներ

Ըստ քաղաքական մեկնաբանի՝ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը դեռ պահպանում է հաջողության հասնելու հնարավորությունը


Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը դեռ պահպանում է հաջողության հասնելու հնարավորությունը, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Ընդգծելով, որ դեռ շատ հարցեր կան՝ Բադալյանը միևնույն ժամանակ կարծում է, որ իրավիճակն է այնպիսին, որ գրագետ կազմակերպելու դեպքում, հաջողության հասնելու հնարավորություն կա։

«Կա այդ ներուժը՝ քաղաքացիների, հասարակության տրամադրվածությունը՝ երկրում քաղաքական իրավիճակը փոխելու, բայց ամբողջ հարցն այն է, թե ինչ առաջարկներ կլինեն։ Առաջարկի առաջին մասը Բագրատ սրբազանն էր՝ իր ֆիգուրը, բայց նաև շատ կարևոր է, թե ինչպիսի քաղաքական բովանդակություն կմատուցվի՝ թե՛ պայքարի կազկարեպման տրամաբանությունից, թե՛ նաև հետագա գործողությունների, եթե դիտարկում ենք հաջողության տարբերակը», - ասաց քաղաքական մեկնաբանը՝ պարզաբանելով՝ հանրությունն ուզում է հասկանալ, ոչ միայն առաջին, այլև հաջորդ քայլերը։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Կիրանցից սահմանազատումը կասեցնելու պահանջով մայիսի 9-ին երթով հասավ Երևան, ապա վարչապետի հրաժարականի պահանջ դրեց։

Իշխող խմբակցությունից ասում են՝ չեն պատրաստվում որևէ մեկի հետ քննարկել կառավարության ղեկավարի հրաժարականի հարցը: Հիշեցնում են՝ 2021-ին խորհրդարանը ձևավորվել է ընտրությունների միջոցով, նոր իշխանություն կարող է ձևավորվել միայն ժողովրդավարական, լեգիտիմ ճանապարհով՝ ընտրությունների միջոցով։

Բադալյանն «Ազատության» հետ զրույցում չհերքեց՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկասկած աջակիցներ ունի, սակայն, ըստ քաղաքական մեկնաբանի, հարցն այն է, թե որքան է այդ աջակիցների թիվը։

«Եթե վերջին սոցիոլոգիական հարցումները չդիտարկենք, ապա քաղաքապետի վերջին ընտրությունը հստակ ցույց տվեց, որ այդ աջակիցների թիվը, մեղմ ասած, բավական քիչ է։ Եվ այսօր Փաշինյանի քաղաքական ուժը, եթե կարող ենք այսպես ասել, այն է, որ չկան ավելի մեծ աջակիցներ ունեցող կամ համարժեք մրցակցային աջակիցներ ունեցող քաղաքական ուժեր», - նշեց քաղաքական մեկնաբանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև․

Բագրատ սրբազանի շարժումը կարող է իրավիճակ փոխել. Հակոբ Բադալյան
please wait

No media source currently available

0:00 0:23:31 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG