Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում, մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտգործննախարար Իեն Բորջի հետ:
Իեն Բորջը մայիսի 13-ին Երևանում էր, ապա այցելեց նաև Բաքու։
Հայկական կողմը նշում է, որ ի շարունակություն Երևան այցի ժամանակ կայացած քննարկումների՝ Միրզոյանն ու Բորքն անդրադարձել են ԵԱՀԿ օրակարգային հարցերի և տարածաշրջանային թեմաների՝ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շեշտադրումով:
Երևանում նա հայտարարել էր, որ կաջակցեն Հայաստանին ու Ադրբեջանին՝ համապարփակ ու կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում։
Իսկ Բաքվում, ըստ ադրբեջանական կողմի՝ ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարել է․ - «ԵԱՀԿ-ն լսում է երկու կողմերին։ Մենք պետք է ընդունենք նոր իրողությունները: Հուսով ենք, որ շուտով կողմերի միջև համապարփակ և կայուն խաղաղության համաձայնագիր ձեռք կբերվի»։