Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը քննադատել է Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի բանաձևը, պնդելով, որ այն ուղղված է Ադրբեջանի դեմ, միջամտություն է տարածաշրջանային խնդիրներին, խախտում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների երկկողմ ձևաչափը ու խաղաղ գործընթացը։
Նախօրեին Լյուքսեմբուրգի խորհրդարանը բանաձև է ընդունել, ուր նշված է, որ Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100 հազար հայ բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից, ընդգծվել է միջազգային նորմերին հետևելու անհրաժեշտությունը և կոչ արվել անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին։
Լյուքսեմբուրգի օրենսդիրները նաև ողջունել են Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի մեկնարկը և ընդգծել տարածքային ամբողջականությունը ճանաչելու կարևորությունը։