Մատչելիության հղումներ

Թուրքիայի առաջատար քուրդ գործիչները դատապարտվել են երկարատև ազատազրկման


Լուսանկարում Ժողովրդա-դեմոկրտական կուսակցության նախկին ղեկավար Սելահեթդին Դեմիրթաշը, արխիվ
Լուսանկարում Ժողովրդա-դեմոկրտական կուսակցության նախկին ղեկավար Սելահեթդին Դեմիրթաշը, արխիվ

Թուրքական դատարանն այսօր երկարատև ազատազրկման է դատապարտել քրդամետ Ժողովրդա-դեմոկրտական կուսակցության մի շարք նախկին առաջնորդների՝ նրանց մեղավոր ճանաչելով 2014 թվականի հոկտեմբերին երկրի մի շարք քաղաքներում զանգվածային անկարգություններ հրահրելու համար։

Կուսակցության նախկին առաջնորդ, նախագահության նախկին թեկնածու Սելահեթդին Դեմիրթաշը դատապարտվել է 40 տարվա, կուսակցության փոխնախագահ Ֆիգեն Յուկսեգդաղը՝ 30, Մարդինի նախկին քաղաքապետ Ահմետ Թյուրքը՝ 10 տարվա ազատազրկման, հաղորդում է Reuters գործակալությունը։

Սելահեթդին Դեմիրթաշը բանտում է գտնվում 2016 թվականի նոյեմբերից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2020 թվականին բավարարել էր նրա հայտը՝ պաշտոնական Անկարայից պահանջելով անհապաղ ազատ արձակել քաղաքական գործչին։ Թուրքիայի իշխանությունները, սակայն, ՄԻԵԴ վճիռը մինչ օրս չեն կատարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG