«Չինաստանն ու Ռուսաստանը քաղաքական կարգավորումն են ընկալում որպես ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման ճշմարիտ տարբերակ», - այսօր Պեկինում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը։
«Չինաստանի տեսակետն այս հարցում հստակ է և հետևողական։ Մենք հանդես ենք գալիս ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված չափանիշների և սկզբունքների պահպանման օգտին։ Խոսքը բոլոր երկրների պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի ինչպես նաև անվտանգության նոր արդյունավետ, կայուն և հավասարկշռված ճարտարապետության մասին է», - հայտարարել է Չինաստանի նախագահը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, Սի Ծինփինի հրավերով առաջին միջազգային այցն է կատարել Չինաստան։