Մատչելիության հղումներ

Վրաստան այցելողների կյանքի և առողջության ապահովագրության ներդրման հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ. ԱԳՆ


ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան, արխիվ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան, արխիվ

Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ, հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը:

Ըստ Անի Բադալյանի ֆեյսբուքյան գրառման՝ օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ. - «Մամուլում շրջանառվող՝ հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ»:

«Վրաստանի իշխանությունները գործընթացի և մանրամասների վերաբերյալ նախապես պաշտոնապես կտեղեկացնեն Հայաստանի իրավասու մարմիններին՝ ՀՀ քաղաքացիներին պատշաճ ժամկետում իրազեկելու նպատակով», - վստահեցնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG