Մատչելիության հղումներ

ԵՄ-ը մտադիր է սառեցնել Վրաստանի անդամակցության հայտը. FT


Եվրամիության և Վրաստանի դրոշները, որ ցուցարարները նկարել են Թբիլիսիի պատերին՝ «Մենք Եվրոպա ենք» գրությամբ, 15-ը մայիսի, 2024թ.
Եվրամիության և Վրաստանի դրոշները, որ ցուցարարները նկարել են Թբիլիսիի պատերին՝ «Մենք Եվրոպա ենք» գրությամբ, 15-ը մայիսի, 2024թ.

Financial Times-ը, վկայակոչելով վերջին օրերին Վրաստանի և Եվրամիության պաշտոնյաների միջև քննարկումներին մոտ կանգնած իր աղբյուրը, գրում է, որ դաշինքը մտադիր է սառեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության հայտը։ Նման որոշումը պայմանավորված է վիճահարույց օրինագծի ընդունմամբ, որը պահանջում է օտարերկրյա ֆինանսավորում ստացող կազմակերպություններին գրանցվել որպես «օտարերկրյա գործակալներ»:

Վրաստանի օրենսդիր մարմինը իշխող ուժի քվեների շնորհիվ երեկ հավանություն տվեց օրինագծին՝ անտեսելով զանգվածային բողոքներն ու Արևմուտքի զգուշացումները առ այն, որ նախաձեռնությունը վտանգում է Վրաստանի եվրատլանտյան ձգտումները:

XS
SM
MD
LG