Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել. ՔԿ


«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով, հաղորդում է Քննչական կոմիտեն։

Ըստ ՔԿ-ի՝ հաղորդում է ստացվել, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության ակցիաների շրջանակներում մայիսի 13-ին Աբովյան փողոցում` ճանապարհը նստարաններով փակելու ընթացքում, մասնակիցներից մեկը կատարել է առերևույթ խուլիգանական արարք։

Մասնավորապես, կառույցի փոխանցմամբ, ակցիայի մասնակիցը հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել տարածքում գտնվող քաղաքացիներից մեկի հասցեին, կապված ճանապարհը բացելու վերաբերյալ վերջինիս արտահայտած դիրքորոշման հետ, և ձեռքի ափով հարվածել նրա դեմքին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG