Մատչելիության հղումներ

Վրաստանի ոստիկանությունը «խիստ իրավական արձագանք» է խոստանում


Ցուցարարները փորձում են հեռացնել Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղադրված արգելապատնեշը, 14-ը մայիսի, 2024թ.
Ցուցարարները փորձում են հեռացնել Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղադրված արգելապատնեշը, 14-ը մայիսի, 2024թ.

Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները «ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու և մանր խուլիգանության համար» բերման են ենթարկել 13 հոգու, հայտնում են գերատեսչությունից։

Նախարարությունը նշում է, որ սկսել է ուսումնասիրել հանրահավաքի մասնակիցների բոլոր անօրինական գործողությունները՝ խոստանալով «խիստ իրավական արձագանք»։

«Խորհրդարանում քվեարկության ավարտից հետո հանրահավաքի մասնակիցները սկսեցին միտումնավոր վնասել Ռուսթավելի պողոտայում գտնվող օրենսդիր մարմնի մուտքի մոտ տեղադրված երկաթե անվտանգության ցանկապատը, ինչի արդյունքում կարողացան մտնել խորհրդարանի տարածք։ Բացի այդ, նրանք խորհրդարանի շենքի վրա տարբեր գրություններ են նկարել»,- ասվում է հայտարարության մեջ։

  • Չնայած բողոքի բազմահազարանոց ակցիաներին և Թբիլիսիի միջազգային գործընկերների կոշտ քննադատությանն ու նախազգուշացումներին՝ Վրաստանի խորհրդարանն այսօր երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը։ «Վրացական երազանք»-ի նախաձեռնության հաստատմանը կողմ քվեարկեցին 150 պատգամավորներից 84-ը, դեմ՝ 30-ը։
  • Խորհրդարանի շենքից դուրս օրենքին ընդդիմացող հարյուրավոր քաղաքացիների և ուժայինների միջև բախումներ են տեղի ունեցել։
  • Ներքին գործերի նախարարությունը, հավաքը որակելով ոչ խաղաղ, բռնի ուժ է կիրառել, բերման ենթարկել ակտիվիստներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG