Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել Օ’Բրայենի հետ․ Վրաստանի վարչապետ


Բիձինա Իվանիշվիլի, Իրակլի Կոբախիձե, արխիվ
Բիձինա Իվանիշվիլի, Իրակլի Կոբախիձե, արխիվ

Վրաստանի վարչապետը հաստատում է՝ երկրի ստվերային ղեկավար, իշխող ուժի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել Թբիլիսի ժամանող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ’Բրայենի հետ։

Անցած օրերին վրացական մի շարք լրատվամիջոցներ վկայակոչելով իրենց դիվանագիտական աղբյուրները հայտնել էին, որ ամերկացի բարձրաստիճան պաշտոնյան Թբիլիսի է ժամանել Իվանիշվիլիի դեմ «պատժամիջոցների կոնկրետ փաթեթով»։

«Բիձինա Իվանիշվիլին շանտաժի տակ որևէ հանդիպում չի անցկացնի»,- երեկ հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն և հավելել․ - «Կոնկրետ Օ’Բրայենի այցի հետ կապված կարող եմ հաստատել, որ Բիձինա Իվանիշվիլիին հանդիպելու խնդրանք եղել է, ինչը Իվանիշվիլին մերժել է»:

ԱՄՆ պետքարտուղարի այցը Վրաստան տեղի է ունենում իշխող ուժի հեղինակած «օտարերկրյա գործակալի» մասին վիճահարույց օրենքի ընդունման դեմ բազմահազարանոց բողոքի ցույցերի ֆոնին։

Պաշտոնական Վաշինգտոնը բազմիցս քննադատել է օրենքի նախագիծը և Թբիլիսիին կոչ արել հրաժարվել այդ նախաձեռնությունից։

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, որը փորձում է ընդունել Վրաստանի իշխող կուսակցությունը, ոչ միայն չի համապատասխանում երկրի կառավարության հայտարարած ձգտումներին, այլև համապատասխանում է ռեպրեսիվ օրենսդրությանը, որը կարելի է տեսնել այլ ռեժիմների դեպքում՝ լինի դա Կրեմլը, թե որևէ այլ ռեժիմ», - երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG