«Եթե արևմուտքը ցանկանում է ուկրաինական խնդիրը լուծել ռազմի դաշտում՝ մենք այն կլուծենք ռազմի դաշտում», - այսօր նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանի ԱԳ նախարարի պաշտոնին հերթական անգամ առաջադրված Լավրովն այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի՝ Ռուսաստանի կառավարության կազմի հաստատմանը նվիրված նիստի ընթացքում։