Մատչելիության հղումներ

Իշխան Զաքարյանը որոշակի մտածումներով չի մերժել միանալ վարչապետի իմփիչմենթի գործընթացին. Բագրատ սրբազան


Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը, 12-ը մայիսի, 2024թ.
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը, 12-ը մայիսի, 2024թ.

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանրահավաքին հայտարարեց, որ հանդիպել է «Պատիվ ունեմ» խմբակցությունից դեռևս 2021 -ին դուրս եկած անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ։ Վերջինս, ըստ սրբազանի, «որոշակի մտածումներով չի մերժել» միանալ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին։

«Ես ենթադրում եմ, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը։ Մնացել է կարևոր երկու հարցերի լուծումը՝ վարչապետի թեկնածուի և պակասող 18 պատգամավորների աջակցության հարցը։ Առաջիկա օրերին մենք պետք է լուծենք նաև այս հարցը», - ասաց Տավուշի թեմի առաջնորդը։

Վարչապետին անվստահություն հայտնելու Ազգային ժողովի որոշման նախագիծ խորհրդարան ներկայացնելու համար առնվազն 36 պատգամավորի ստորագրություն է անհրաժեշտ։ Ընդդիմադիր «Հայաստան» (29) և « Պատիվ ունեմ» ( 6) խմբակցությունները միասին ունեն 35 պատգամավոր: Այսինքն՝ նախագիծը խորհրդարան ներկայացնելու համար անհրաժեշտ է ևս մեկ պատգամավորի ստորագրություն։

Իմփիչմենթը կյանքի կոչելու գործընթացը քննարկման փուլում է, «Ազատության»-ը փոխանցել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկանը։

ՔՊ-ականներն «Ազատության» հետ զրույցում բացառել էին, թե իրենցից որևէ մեկը կմիանա այդ գործընթացին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG