Մատչելիության հղումներ

Ջեյմս Օ՛Բրայանը կայցելի Վրաստան


ԱՄՆ պետդեպարտամենտը տեղեկացնում է, որ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը մայիսի 14-17-ը այցելելու է Վրաստան և Մոնտենեգրո։

«Օ՛Բրայանը հանդիպումներ է է ունենալու կառավարության, քաղաքացիական հասարակության և մասնավոր սեկտորի ներկայացուցիչների հետ՝ արտահայտելու ԱՄՆ-ի ամուր հանձնառությունը Վրաստանի ժողովրդին և Վրաստանի խաղաղ, բարեկեցիկ ու անվտանգ Եվրաատլանտյան ապագային»,- հայտնում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերատեսչությունը։

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Նահանգները խորապես անհանգստացած է Վրաստանում ժողովրդավարության նահանջով՝ կապված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG