Ոստիկանությունից և Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանից հանցագործության մասին հաղորդում չեն ստացել։
Աղազարյանն ասել էր, որ երեկ անձամբ իրավապահներին կոնկրետ փաստեր և տվյալներ է ներկայացրել, թե ովքեր են ընդդիմությունից, նրա պնդմամբ, մարդկանց գումարով բերում հրապարակ՝ ընդդիմության հանրահավաքներին։ Նա նշել էր, որ այդ մասին հաղորդում է ներկայացրել իրավապահներին։ Թե կոնկրետ ում անուններն է նշել՝ Հովիկ Աղազարյանը չէր մանրամասնել։