Փակ է Կիրանց-Ոսկեպար ճանապարհը. բնակիչները շարունակում են պահանջել՝ դադարեցնել սահմանազատման գործընթացը:
ՆԳՆ լրատվական ծառայությունից էլ «Ազատությանը» փոխանցեցին, որ Կիրանց- Ոսկեպարից բացի, այլ փակ ճանապարհներ չկան:
Սահմանազատմանը դեմ տավուշցիները և նրանց միացած քաղաքացիները Բագրատ սրբազանի գլխավորությամբ մայիսի 4-ին Կիրանցից քայլերթ սկսեցին դեպի Երևան։ Մայիսի 9-ին նրանք արդեն Երևանում էին։ Նախօրոք հայտարարել էին, որ Երևանում մեծ ակցիաների շնորհիվ կփորձեն հասնել սահմանազատման գործընթացի դադարեցման, սակայն երեկ հրապարակում կարմիր թելով անցնում էր վարչապետի հրաժարականի պահանջը։ Բագրատ սրբազանը նույնիսկ ժամանակ տվեց վարչապետին՝ հայտարարելով, որ իրենց պահանջը չբավարարելու դեպքում այսօր առավոտյան ժամը 10-ից անհնազանդության ակցիաներ են սկսելու։