Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի իրավասու մարմնի միջնորդությունը. հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Մ.Բ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:
Հանձնման մասին միջնորդության քննարկման շրջանակներում գերմանական կողմի հետ իրականացվել է համագործակցություն նաև Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) միջոցով, ասված է հաղորդագրությունում:
Այլ մանրամասներ չեն փոխանցվում: