Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ռուսների հարվածների հետևանքով երկու ՀԷԿ դուրս է եկել շարքից


Ռուսական ուժերի կողմից հրթիռակոծության հետևանքով ավերված էլեկտրակայան Ուկրաինայում, արխիվ
Ռուսական ուժերի կողմից հրթիռակոծության հետևանքով ավերված էլեկտրակայան Ուկրաինայում, արխիվ

«Ուկրհիդրոէներգո» ընկերությունը հայտնում է, որ ռուսական հրթիռների երեկվա հարվածների հետևանքով երկու հիդրոկայան շահագործումից դուրս են եկել։

«Այսօրվա դրությամբ ամբողջ հիդրոէներգետիկ համակարգը ավերիչ վնասներ է կրել։ Ոչնչացված սարքավորումների վերանորոգման համար շատ ջանքեր և ֆինանսական միջոցներ են պահանջվում։ Երկու հիդրոկայան շարքից դուրս է եկել», - հայտնել է «Ուկրհիդրոէներգո»-ն։

Ընկերությունը Դնեպր և Դնեստր գետերի վրա 10 հիդրոկայան ունի։

Վերջին շրջանում ռուսական ուժերը Ուկրաինայում թիրախավորում են հատկապես էներգետիկ ենթակառուցվածքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG